HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սահակյանը դիպլոմներ է հանձնել ԱրՊՀ մի խումբ շրջանավարտների

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 3-ին հանդիսավոր պայմաններում դիպլոմներ է հանձնել Արցախի պետական համալսարանը գերազանցությամբ ավարտած մի խումբ շրջանավարտների:

Իր խոսքում երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Արցախի պետական համալսարանը գերազանցությամբ ավարտած շրջանավարտներին այստեղ` հանրապետության նախագահի նստավայրում, դիպլոմներ հանձնելու արարողությունը դարձել է բարի ավանդույթ, ընդգծելով, որ պետությունը ձգտում է ունենալ զարգացած ու ժամանակակից պահանջներին համապատասխանող կրթական համակարգ, եւ դա մեր առջեւ ծառացած առաջնային խնդիրներից մեկն է:

Արարողությանը մասնակցում էին Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter