HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԳՆ. արդյունքներն, իրոք, տպավորիչ են

Գյուղատնտեսական նոր քաղաքականությունը, պետական օժանդակության համալիր ծրագրերը և, իհարկե, եղանակային բարեհաճ պայմանները բերքառատ տարի ապահովեցին: Սույն թվականի հուլիսի 3-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է պտուղ-բանջարեղենի աննախադեպ ծավալ՝ շուրջ 25,493 տոննա, որը եռակի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատությամբ:

Նախորդ տարվա նույն օրը Հայաստանից արտահանվել էր 8303 տոննա պտուղ-բանջարեղեն: Միայն ծիրանի արտահանումն օրվա օպերատիվ տվյալով ՝ 12,243 տոննա է, ինչը գրեթե կրկնապատկվել է. նախորդ տարեշրջանի նույն օրվա տվյալը 6,170 տոննա էր:

Տեղերից ամեն ժամ ստացվող և վերլուծության ենթարկվող տեղեկատվությամբ՝ մթերվել է շուրջ 4502 տոննա պտուղ և 338 տոննա բանջարեղեն, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշն էր՝ 2282 տոննա պտուղ և 309 տոննա բանջարեղեն:

Ծիրանի մթերման ծավալները զգալի աճել են. բավական է նշել, որ 2012-ի հուլիսի 3-ի տվյալով մթերվել էր 1944 տոննա ծիրան, իսկ հաշվետու պահի դրությամբ՝ շուրջ 3956 տոննա:

Արդյունքներն, իրոք, տպավորիչ են, ինչը հնարավոր եղավ ապահովել վերջին մեկ-երկու տարվա հետևողական աշխատանքով՝ վերամշակման արդիական արդյունաբերության և իրացման կայուն համակարգերի ներդրմամբ, գյուղատնտեսական գործունեությունը հետևողականորեն ավելի արդյունավետ դարձնելու ռազմավարական ծրագրերով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter