HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Աշոտյանն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբու Թադիպանենիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել ՀՀ կրթության և գիտության նախարարի առաջիկա պաշտոնական այցին Հնդկաստան, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկու երկրների կառավարությունների միջև համագործակցության մասին հուշագիր: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ուսանողների փոխանակմանը, դիպլոմների, գիտական աստիճաններն ու կոչումները հավաստող փաստաթղթերի փոխճանաչմանը, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաներին, գիտական հանրույթի համագործակցությանը և համատեղ գիտական ծրագրերի իրականացմանն առնչվող այլ հարցեր:

Այս մասին հայտնում են ԿԳՆ-ից: 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter