Իջևանի տուրիստական բազայի մոտակա անտառում հայտնաբերվել է ծառից կախված դի
Երեկ` ժամը 18.14-ին, տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի տուրիստական բազայի մոտակա անտառում ծառից կախված հայտնաբերվել է Իջևան քաղաքի բնակիչ Տիգրան Բլբուլյանի դին (ծնվ. 1951 թ.). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ-ն, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 20.04-ին հրշեջ-փրկարարները իջեցրել են Տ. Բլբուլյանի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել