HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Ռուսաստանի դեսպանին

Հուլիսի 3-ին ոստիկանության պետ,  գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:

Վլադիմիր Գասպարյանը բարձր է գնահատեց Հայաստանի և Ռուսաստանի ոստիկանական կառույցների համագործակցության մակարդակը՝ ընդգծելով, որ մշտական կապն ու փոխգործակցությունը նպաստում են երկու երկրներում իրավապահ գործունեության արդյունավետությանն ու գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը:

Ներկայացնելով Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ Վլադիմիր Գասպարյանը համոզմունք հայտնեց, որ համակարգի արդիականացումը, մասնավորապես՝ ոստիկանական կադրերի պատրաստման  ու վերապատրաստման ոլորտում, ներառում է նաև այդ բնագավառում Ռուսաստանի Դաշնության ուսումնական հաստատությունների հետ համագործակցության կատարելագործում և ընդլայնում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Իվան Վոլինկինը հավաստիացրեց, որ ռուսական կողմը խիստ կարևորում է փոխգործակցությունը Հայաստանի ոստիկանության հետ, և Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը պատրաստ է ամենժամյա համատեղ աշխատանքի Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter