Երկաթգծի Հրազդան-Չարենցավան հատվածում էլեկտրաքարշը հարվածել է 73-ամյա կնոջ
Երեկ` ժամը 11.20-ի սահմաններում, ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Չարենցավան» կայարանի մեքենավար Վարդան Ե.-ի վարած էլեկտրաքարշը Հրազդան-Չարենցավան հատվածում հարվածել է 73-ամյա Ջուլիետա Բ.-ին, որն այդ պահին փորձում էր անցնել երկաթգիծը: Կինը մարմնական վնասվածքով տեղափոխվել «Չարենցավան» բժշկական կենտրոն:
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել