HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». «Արամ Քոչարյանը թյուրիմացության մեջ է գցել վարչապետին»

Երեկ լուր տարածվեց, թե Լոռվա մարզպետ Արամ Քոչարյանին ազատել են աշխատանքից: Ավելի ուշ «Հրապարակը» տեղեկություն ստացավ, որ նա արձակուրդի դիմում է գրել, սակայն մեզանում հարկադիր արձակուրդները նախորդում են պաշտոնաթողություններին:

«Հրապարակին» պատմեցին, որ տևական ժամանակ է, վարչապետ Տիգրան Սարգսյանը դժգոհություններ ուներ Արամ Քոչարյանից, սակայն համբերության բաժակը լցվել է այն ժամանակ, երբ մարզպետը, մեղմ ասած, թյուրիմացության մեջ է գցել իր անմիջական ղեկավարին: Ասում են` մարզպետը մեկնել է Վրաստան, բայց վարչապետին ասել է, թե մեկնում է Սանկտ Պետերբուրգ` ինչ-որ գործերով:

Տեղեկանալով, որ իրեն խաբել են` Տիգրան Սարգսյանը մտել է Սերժ Սարգսյանի մոտ և պահանջել` կամ ես, կամ Քոչարյանը: Եվ քանի որ մարզպետը մեղավոր է եղել, ուլտիմատումը դեր է խաղացել, և նախագահը որոշել է բավարարել վարչապետի պահանջը:

Ի դեպ, մեկ այլ մարզպետի հարցն էլ է տևական ժամանակ քննարկվում` Սյունիքի մարզպետի, սակայն, «Հրապարակի» տեղեկություններով` Սերժ Սարգսյանը որոշել է նրան հանել ԱԺ ընտրություններից հետո: Մինչ այդ Լիսկան անելիք ունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter