HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

200 համալսարանականներ կայցելեն Արցախ

Հուլիսի 5-7-ը Արցախի պետական համալսարանում, Քարվաճառի մշակույթի տանը և զորամասում ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի, ուսանողական գիտական ընկերության, ուսանողական խորհրդի և մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված հանրապետական երիտասարդական գիտաժողով և Քարվաճառի ազատագրման 20-ամյակին նվիրված համերգ:

Գիտաժողովի օրակարգում ընդգրկվելու են շուրջ 30 զեկուցում, կլինեն նաև կլոր-սեղան քննարկումներ: Համերգի ընթացքում կհնչեն ռազմահայրենասիրական երգեր:

2013թ.-ի փետրվարի 20-ին լրացավ ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ գումարման նստաշրջանի պատմական որոշման 25-րդ տարին: Այդ որոշումը հաճախ ընկալվում է որպես Արցախյան շարժման սկզբի խորհրդանիշ: «Արդի պայմաններում մեծ անհրաժեշտություն կա վերարժևորելու Արցախյան շարժման նշանակությունը հայոց պատմության նորագույն շրջանի համար: Նման պարագայում «անկախության սերունդը» պարտավոր է գիտական մակարդակով վերհանել Արցախյան շարժման յուրաքանչյուր դրվագ` դարձնելով այն գիտավերլուծական կարևոր թեմա»,- հայտնում է ԵՊՀ-ն:

Ծրագրի նպատակն է հայ երիտասարդության ուշադրությունը վերստին հրավիրել  Արցախյան շարժման ակունքների, պատճառների, կարևոր դրվագների և հետևանքների վրա, գիտական աշխատանքներ կատարող ուսանողներին հնարավորություն տալ հրապարակավ ներկայացնելու իրենց գիտական հետազոտությունների արդյունքները, խրախուսել գիտությամբ զբաղվող ուսանողներին, նպաստել գիտական կադրերի պատրաստմանը, համախմբել երիտասարդական գիտական ներուժը, զարգացնել ԵՊՀ-ԱրՊՀ միջբուհական համագործակցությունը, բարձրացնել հայ երիտասարդության հայրենասիրական ոգին, կարևորել Քարվաճառի կենսական նշանակությունը հայ ժողովրդի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter