HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը սահմանել է հատուկ մրցանակ

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի և Բրիտանական խորհրդի միջև ձևավորված համագործակցության 10-րդ հոբելյանական տարվա շրջանակում Բրիտանական խորհուրդը սահմանել է «Փառատոնի նոր անուն» հատուկ մրցանակը:  «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի շրջանակում Բրիտանական խորհրդի կողմից ընտրված ֆիլմի ռեժիսորը կմասնակցի Միացյալ Թագավորությունում անցկացվող Sheffield Doc/Fest 21-րդ փառատոնին: 

Sheffield Doc/Fest-ը վավերագրական կինոարվեստի ճանաչված փառատոներից է, որ յուրաքանչյուր տարի իր շուրջն է համախմբում վավերագրական կինոյի լավագույն ներկայացուցիչներին` քննարկելու և ներկայացնելու տարվա ընթացքում ստեղծված աշխատանքները: 1994 թվականից ի վեր անցկացվող փառատոնը միայն ֆիլմերի ցուցադրման վայր չէ, այլ կրթական և համագործակցային հնարավորությունների ստեղծման միջազգային հարթակ: 

Հատուկ մրցանակից զատ Բրիտանական խորհրդի աջակցությամբ Երևան է ժամանելու Միացյալ Թագավորությունում լույս տեսնող հեղինակավոր «Sight & Sound» հեղինակավոր կինոհանդեսի խմբագիր Նիք Ջեյմսը: Նա կինոյի, գրականության և արվեստի մասին գրել է Guardian, The Observer, The Independent, The London Review of Books և The Literary Review պարբերականներում: Նիք Ջեյմսը եղել է Սան Սեբաստիանի, Տորոնտոյի, Ստամբուլի, Սան Ֆրանցիսկոյի, Մորելիայի կինոփառատոների և Կանն-2011-ի «Քննադատների շաբաթ» ծրագրի ժյուրիի անդամ: Միացյալ Թագավորությունից ժամանած հյուրը կնախագահի կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի ժյուրին և կանցկացնի մի շարք հանդիպումներ: 

Բրիտանական խորհուրդն ու «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի համագործակցության  տարիներին հայ ռեժիսորների ֆիլմերը ցուցադրվել են Բրիստոլում անցկացվող Encounters միջազգային կինոփառատոնին, Բրիտանական խորհրդի հատուկ մրցանակակիրները մասնակցել են  Sheffield Doc/Fest փառատոնին, երևանյան էկրաններին ցուցադրվել են բրիտանական ֆիլմեր, իսկ Միացյալ Թագավորությունից ժամանած մասնագետներն անցկացրել են վարպետության դասընթացներ: Այս մասին հայտնում է Բրիտանական խորհուրդը:

Լուսանկարում`  Նիք Ջեյմսը, լուսանկարը` «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter