HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բոլոր ղեկավարների ստորագրությամբ ՀՀ ՎՊ է ներկայացվել խախտումների և թերությունների վերացման ժամանակացույց

Վերջին օրերին, 2012 թվականի ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատի կողմից վերահսկված կառույցի ղեկավարների, ՀՀ վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվության կապակցությամբ արված մամուլի ասուլիսների արդյունքների վերաբերյալ որոշ լրատվամիջոցներով կարծիք է  հնչել, որ վերահսկվող օբյեկտների մոտ առկա են բազմաթիվ առարկություններ և անհամաձայնություններ:

Այդ կապակցությամբ ՀՀ վերահսկիչ պալատի լրատվական ծառայությունը տեղեկացնում է.

2012 թվականի հաշվետու ժամանակաշրջանում իրականացված  վերահսկողության արդյունքների հաստատումից մեկ ամսվա ընթացքում վերահսկվող օբյեկտների, /բացառությամբ`  Դատաիրավական բարեփոխումների ԾԻԳ-ի/, բոլոր ղեկավարների ստորագրությամբ պաշտոնապես ՀՀ վերահսկիչ պալատ է ներկայացվել արձանագրված խախտումների և թերությունների վերացման վերաբերյալ տեղեկատվություն և ժամանակացույց (տե՛ս www.e-gov.am):

Իսկ ինչ վերաբերվում է  մամուլի ասուլիսներում հնչեցված այն պնդումներին, թե համաձայն չեն ՀՀ վերահսկիչ պալատի` «բյուջեի 701 միլիարդ դրամը մսխվում, թլան­վում և լափվում է» հայտարարությանը, ապա հարկ ենք հա­մա­րում նշել, որ ՀՀ վերահսկիչ պալատի ո՛չ արձանագրություններում, ո՛չ ընթացիկ հաշվետվություններում, և ո՛չ էլ տարեկան հաշ­վետվութ­յու­նում այդպիսի արտահայտություն, պարզապես չկա: Դեռ ավելին, նման կամ համանման արտահայտություն չի հնչել նաև ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի ՀՀ Ազգային ժողովում ունեցած ելույթում (տե՛ս www.parliament.am):

Մեկնաբանություններ (1)

Արամ
Ժրղովուրդը մի լավ խոսք ունի , հիմա մեր իշխանություններինն է, ժողովրդին կատարյալ մոլորության մեջ պահելու սկզբունքը Հանրապետական կուսակցության քաղաքական գաղափարախոսություն է դարձել, որը շատ ավելի վտանգավոր է, քան կարելի է պատկերացնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter