
Պիկետ` «Հարսնաքարի» տարածքում
«Վահե Ավետյան» հասարակական շարժումը հայտնում է, որ այսօր` ժամը 19:30-ին, Ավան թաղամասի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում նախաձեռնում է պիկետ:
«Հասարակությունը չի կարող անտարբեր լինել օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի կողմից դաժան ծեծի հետևանքով մահացած ՀՀ զինված ուժերի սպա Վահե Ավետյանի տարելիցից երեք օր անց հանցագործության վայրում հարսանիք կազմակերպելու անբարարո մտադրության նկատմամբ: Արտահայտե'նք մեր բողոքը մերժելով բարբարոս բարքերը»,- նշվում է շարժման հայտարարության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել