HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շախմատը կդասավանդվի տարրական դասարաններում

Վերաբաշխում կատարելով 2011թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունն այսօր Հայաստանի շախմատի ակադեմիային տրամադրելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել է 177084.1 հազար դրամ` պետական դպրոցների տարրական դասարաններում շախմատի դասավանդման, ինչպես նաև դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների տպագրման, շախմատային գույքի ձեռքբերման, ուսուցիչների վերապատրաստման համար։

Նախարարությանը տրամադրվել է ևս 386100.0 դրամ` շախմատ խաղալու համար նախատեսված սեղան և աթոռ ձեռք բերելու նպատակով։ Շախմատի դասավանդումը կնպաստի կրտսեր դպրոցականների մտավոր կարողության զարգացմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter