Հեռակա ուսուցում բակալավրիատում և մագիստրատուրայում
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը տեղեկացնում է, որ 2013-2014 ուստարվանից ՀՀ Կրթության և գիտության նախարարի հրամանով Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը թույլտվություն է ստացել իրականացնել հեռակա ուսուցում բակալավրիատում և մագիստրատուրայում:
Բակալավրատի հեռակա ուսուցումը կկազմակերպվի 5 տարի տևողությամբ՝ §Լեզվաբանություն¦ /անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն/, §Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն¦ /Միջազգային լրագրություն /անգլերեն/, Միջազգային տուրիզմ /անգլերեն//, §Մանկավարժություն¦ /անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն/, §Մանկավարժություն¦ /Ռուսաց լեզու և գրականություն/ մասնագիտությունների գծով: Բակալավրիատի մեկ ուստարվա վարձավճարը 280 հազար դրամ է:
Մագիստրատուրայի հեռակա ուսուցումը կկազմակերպվի 2,5 տարի տևողությամբ՝ §Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն¦ /Միջազգային տուրիզմ, Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Տեղեկատվական և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաներ/, §Մանկավարժություն¦ /անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն/, §Լրագրություն¦ /Միջազգային լրագրություն/, §Հանրային կառավարում¦ մասնագիտությունների գծով: Մագիստրատուրայի մեկ ուստարվա վարձավճարը 315 հազար դրամ է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել