HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետարանում ընդունել են շուրջ 2000 քաղաքացու

Երևանի քաղաքապետարանի  և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սահմանված է քաղաքացիների ընդունելության հստակ ժամանակացույց, ինչը ևս մեկ հնարավորություն է լսելու մայրաքաղաքի բնակչությանը մտահոգող խնդիրներն ու առաջարկությունները և դրանց հնարավոր լուծումներ տալու:

2013 թվականի առաջին կիսամյակի ամփոփ տվյալներով՝  Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելություններին շուրջ 2000  քաղաքացի է մասնակցել, որոնցից 146-ը միայն հունիս ամսվա ընթացքում:

Ներկայացված բոլոր հարցերին տրվել են դրական լուծումներ և սպառիչ պատասխաններ:

Հունվար-հունիս ամիսների ընթացքում վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում տեղի ունեցած ընդունելություններին մասնակցել է 3275 քաղաքացի: 2492 բնակիչի  բարձրացրած  հարցերին դրական լուծում է տրվել,  524  քաղաքացիների բարձրացրած հարցի հետ  կապված էլ  տեղում ամբողջական և սպառիչ պատասխան է տրվել:   

259 հարց  ընթացքի մեջ է: «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ  հատուկ հսկողություն է իրականացվում ընթացքում գտնվող հարցերի նկատմամբ:  Հիշեցնենք, որ վարչական շրջանների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելությունները կազմակերպվում են յուրաքանչյուր հինգշաբթի»,- հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter