«Հայփոստն» արդիականացրել է ևս երկու բաժանմունք Վերիշեն և Տեղ գյուղերում
Հուլիսի 4-ին տեղի ունեցավ Սյունիքի մարզի Վերիշեն եւ Տեղ համայնքների արդիականացված փոստային բաժանմունքների վերաբացման պաշտոնական արարողությունը:
Շինարարական եւ արտաքին հարդարման աշխատանքներից բացի, այստեղ ևս նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ եւ սարքավորում: Փոստային բաժանմունքը հագեցած է անվտանգության արդիական համակարգերով, տեսագրող սարքավորումով:
«Հայփոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ «Հայփոստ Թրաստ Մենեջմենթի» 2013 թ.-ի ծրագրով շարունակվում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի արդիականացման եւ զարգացման լայնամասշտաբ ծրագիրը, որի համաձայն մինչեւ տարեվերջ նախատեսվում է արդիականացնել եւ նոր ստանդարտներին համապատասխանեցնել 60 փոստային բաժանմունք եւ մասնաճյուղ: Ըստ նոր ծրագրին` 8 փոստային բաժանմունք կարդիականացվի Երեւանում, 52-ը` մարզերում:
«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ն առանձնակի ուշադրություն է դարձնում մարզերում «Հայփոստ»-ի պատշաճ ներկայությանը, փոստային և հարակից ծառայություների զարգացմանը:
Նոր ենթակառույցների եւ սարքավորման կիրառումն այսուհետ ավելի արագ և օպերատիվ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցելու հնարավորություն կտա Վերիշենի և Տեղի բնակիչներին:
«Հայփոստ Թրասթ Մենեջմենթը» մտադիր է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային, ֆինանսական եւ կոմերցիոն ծառայություններ` Հայփոստը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում:
«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»
«Հայփոստ» ՓԲԸ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել