HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». Կայուն վատ ենք

Վերջին օրերի անտանելի շոգից մարդիկ պարզապես ջրազրկվում են, թուլանում ու դառնում անաշխատունակ: Չնայած սրան' շտապօգնության կանչերի թիվն այս օրերին չի ավելացել: Համենայնդեպս, այդպես են վստահեցնում առողջապահության ոլորտի պատասխանատուները:

Երեկ «Առավոտը» «Շտապօգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանից հետաքրքրվեց, թե այս տոթ եղանակի պատճառով որքան մարդ է դիմել իրենց ծառայությանը, ինչին ի պատասխան` տիկին Ստեփանյանը վստահեցրեց, որ կանչերի թիվը չի ավելացել:

Ըստ նրա` ինչպես որ ցուրտ ձմռանը օրական միջինը 500 կանչ էր լինում, այնպես էլ շոգ ամռանը. «Պաթոլոգիաներն էլ նույնն են: Սովորաբար առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են, որի հետ կապված` նաև ճնշման տատանումներ: Հետո տրավմաներ, մրսածություն, հազ, ջերմություն և այլն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter