HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սյունիքի մարզպետի պաշտոնում առաջարկվել է պատգամավոր Վահե Հակոբյանի թեկնածությունը

ՀՀԿ-ն Սյունիքի մարզպետի պաշտոնում առաջարկել է թիվ 38 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Վահե Հակոբյանի թեկնածությունը:

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ավարտվել է կուսակցության գործադիր մարմնի նիստը, որը գլխավորել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ բացի Սյունիքի մարզպետի հարցը քննարկելուց գործադիր մարմնի նիստում այլ նշանակումների եւ պաշտոնանկությունների մասին քննարկումներ չեն եղել:

Ըստ մամուլի խոսնակի` Վահե Հակոբյանը վայելում է սյունեցիների սերն ու հարգանքը եւ կարծում է, որ ճիշտ ընտրություն է կատարվել:

Նշենք, որ Ազգային ժողովում Վահե Հակոբյանը պասիվ պատգամավորների թվին էր պատկանում: Հանդես չէր գալիս ելույթներով, հայտարարություններ չէր անում: Փոխարենը աչքի էր ընկնում լրագրողների հետ շփվելու կոպիտ պահվածքով:

Բացի այդ, նա ԱԺ-ի երկրորդ պատգամավորն էր իր կարողություններով: 2011թ. դրությամբ Վահե Հակոբյանն իր ունեցվածքով զիջում էր միայն Գագիկ Ծառուկյանին:

Տեղեկացնենք, որ ՀՀ Սահմանադրության 88.1 հոդվածի համաձայն` մարզպետները նշանակվում եւ ազատվում են կառավարության որոշմամբ: Կառավարության այդ որոշումները վավերացվում են հանրապետության նախագահի կողմից:

Իհարկե կասկածից վեր է, որ Վահե Հակոբյանը կնշանակվի Սյունիքի մարզպետի պաշտոնում, ինչը նշանակում է, որ առաջիկայում թիվ 38 ընտրատարածքում լինելու է պատգամավորի արտահերթ ընտրություն:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Սյունեցու «աչքը լույս»: Սարգսյան Սերժիկի ռեժիմի ևս մի «նժդեհական»: Կեցցե Քաջարանի հանքային/ՀՀԿ-ական կլանը և պապայի «արդար աշխատած» փողերը: Պատկերացնում եմ,թե այս ՉԸՆՏՐՎԱԾ մարզպետը լիսկայից ինչքան «ավելի լավ» ու ավելի «նժդեհական» պիտի լինի: Մի «պատգամավոր»,որը ԵՐԲԵՔ ամբիոն չի բարձրացել ու ԵՐԲԵՔ իրեն «ընտրած» ժողովրդի առաջ հարթակ չի բարձրացել:................................................ՀԳ. Հետաքրքիր է` ի՞ նչ պիտի լինի լիսկայի կողմից ստեղծված, այսպես կոչված, «Դավիթ-բեկյան ուխտեր» հ/կ-ի «երիտասարդ նժդեհականների» վերջը. բա իրենց 'կարիերան' ինչ պիտի՞ լինի հիմա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter