HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Արզաքանցյանը բողոքարկել է

«Երկիր» թերթը հայտնում է, որ  ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան` խնդրելով ամբողջությամբ բեկանել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը եւ փոփոխել այն:

Պատգամավորը խնդրել է «Երկիր» խմբագրություն» ՍՊԸ-ից բռնագանձել 3 միլիոն դրամ` որպես վիրավորանքի եւ զրպարտության հետեւանքով իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում, ինչպես նաեւ բռնագանձել 500 000 դրամ` որպես փաստաբանական ծառայության վճար:

«Երկիր» օրաթերթը եւս դիմել է վերաքննիչ դատարան` բողոքարկելով առաջին ատյանի դատարանի վճիռը:

Հիշեցնենք, որ ընդհանուր իրավասության դատարանը օրաթերթին պարտավորեցրեց վճարել 200.000 դրամ տուգանք` օրաթերթում տպագրված, անձի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող «լակոտ» բառի համար, 80.000 դրամ` փաստաբանական ծախսերի համար, 8.000 դրամ` պետտուրքի համար, ինչպես նաև օրաթերթում հրապարակել վճռի եզրափակիչ մասը: Հայցը մնացած մասով մերժեց:

Տ. Արզաքանցյանը դատարանից պահանջել էր ՀՀ Քաղ. օր.-ի 1087.1-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերի հիմքերով պարտավորեցնել «Երկիր» օրաթերթին լրիվ կամ մասնակի հրապարակել այս գործով դատարանի վճիռը եւ պատգամավորի ներկայացրած պատասխանը, «Երկիր» օրաթերթից բռնագանձել 3 մլն դրամ որպես վիրավորանքի եւ զրպարտության հետեւանքով նրա պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում (1 մլն վիրավորանքի, 2 մլն` զրպարտության համար), ինչպես նաեւ օրաթերթից բռնագանձել 568 հազար դրամ` որպես կատարված դատական ծախսեր, որից 500 հազար դրամ` փաստաբանական ծառայության վճարը, 68 հազարը` վճարված պետական տուրքի գումար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter