HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է ՀԱԿ-ի վարչության նիստը

Հուլիսի 6-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի վարչության նիստ, որը վարել է փոխնախագահ Արամ Մանուկյանը: 

Նիստի ընթացքում փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հաղորդում է ներկայացրել ԵԽԽՎ 2013թ. ամառային նստաշրջանի, ինչպես նաև ԵՄ ներկայացուցիչների հետ ասոցացման պայմանագրի նախաստորագրման շուրջ տեղի ունեցած քննարկումների, իսկ փոխնախագահ Արամ Մանուկյանը` Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների դաշինքի հետ համատեղ  Գյումրիում, Վանաձորում և Աբովյանում անցկացված երիտասարդական սեմինարների վերաբերյալ: 

Վարչությունը հաստատել է կուսակցության հանձնաժողովների ղեկավար կազմերը: Մասնավորապես` 

-          Գագիկ Ջհանգիրյանին` իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

-          Վահագն Խաչատրյանին` տնտեսական և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ

-          Արման Մուսինյանին` տեղեկատվական-վերլուծական հանձնաժողովի նախագահ, Եվա Ադամյանին` քարտուղար

-          Վլադիմիր Կարապետյանին` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

-          Ավետիս Ավագյանին` տարածքային կազմակերպությունների աջակցության հանձնաժողովի նախագահ, Նունե Վարտունուն` քարտուղար

-          Արշակ Բանուչյանին` կրթության, գիտության և մշակույթի հարցերի նախագահ, Սամվել Կարաբեկյանին`քարտուղար

-          Արեգ Գևորգյանին` հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի նախագահ

Նիստում քննարկվել և հաստատվել են նաև հանձնաժողովների կանոնակարգերը և գործառույթները, տարածքային ժողովներ անցկացնելու ժամանակացույցը և կուսակցության բյուջեի պարտադիր ծախսերը: 

Կուսակցությունը վերջին քաղաքական իրադարձությունների առնչությամբ ընդունել է հայտարարություն: Այս մասին հայտնում է ՀԱԿ-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter