HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր եկեղեցու հիմնարկեքի արարողություն Ջավախքում

Հուլիսի 6-ին Նինոծմինդայի շրջանի Նամզարա գյուղում,  հանդիսապետությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Տեր Արմաշ և Տեր Տաթև քահանաների կատարվեց նոր կառուցվող սբ. Մեսրոպ Մաշտոց երկեղեցու հիմնարկեքի արարողությունը: Նամզարա գյուղում կառուցվում է նոր եկեղեցի` բարերարությամբ Հակոբ Խաչատրյանի:

Վազգեն Սրբազանի հանդիսապետությամբ Տեր Արմաշ և Տեր Տաթև քահանաները նախ գինով և ջրով լվացին, և ապա սրբալույս մյուռոնով թեմակալ առաջնորդը օծեց տասներկու առաքյալների ու 2 ավետարանիչների, Պողոս առաքյալի և Գրիգոր Լուսավորչի անուններով հիմնաքարերը, որից հետո դրանք տեղադրվեցին նոր կառուցվելիք եկեղեցու հիմքում:

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը հայտնում է, որ արարողության ավարտին քարոզի խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդը կարևորեց եկեղեցու դերը գյուղի կյանքում:

«Նամզարեցիներն իրենց մեջ ունենալով Հակոբ Խաչատրյան բարերարը` հիմքը դրեցին այս գեղեցիկ եկեղեցու: Օրվա խորհուրդը շատ մեծ է, գիտենք ժողովուրդն ինչքան դժվար է ապրում, բայց այս ամեն դժվարությունների մեջ մտածում են նաև հոգևոր կյանքի մասին: Թող ամուր և օրհնաբեր լինեն այս հիմնաքարերը, որ երբեք այս տաճարի դռները չփակվեն, չսասանվի և նա հազարավոր տարիներ իր հոգևոր ծառայությունը մատուցի գյուղի բնակչությանը»,- իր խոսքում նշեց Վազգեն սրբազան Միրզախանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter