HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«7 գույների կախարդանքը». 7 նկարիչների խմբակային ցուցահանդես

Կան բաներ, որոնց մասին պետք է խոսել լռելով ...

Լեոնարդո դա Վինչի 

Հուլիսի 9-ին` ժամը 15:00-ին, Նկարիչների միությունում տեղի կունենա «7 գույների կախարդանքը» խմբակային ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսին ներկայացված են հայտնի նկարիչներ Արշավիր Կիրակոսյանի (Արշոյի), Վլադիմիր Սիմոնյանի, Մաքսիմ Գիքինյանի, Էդիկ Արևշատյանի, Վանիկ Սանթրյանի, Սամվել Աթասունցի և Աշոտ Թադևոսյանի վերջին շրջանի լավագույն կտավները:

Ցուցահանդեսը կազմակերպվում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանում և նպատակ ունի հայ և օտարերկրացի արվեստասերներին ծանոթացնել ժամանակակից հայ գեղանկարչության հետ: «7 գույների կախարդանքը» կգօրծի 10 օր` հուլիսի 9-ից մինչև հուլիսի 19-ը Նկարիչների միության 2-րդ հարկում:

Ցուցահանդեսին հրավիրված են արտասահմանից ժամանած հյուրեր, պետական պաշտոնյաներ (մշակույթի նախարար, սփյուռքի նախարար և այլն), գործարարներ, արվեստագետներ և այլ հետաքրքրված անձիք: Մուտքն ազատ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter