Հայաստանում կկազմակերպվի «Միջմշակութային ամառային համալսարան»
«Երևանի եվրոպական ուսանողների ֆորում ասոցիացիա» երիտասարդական ՀԿ-ն (AEGEE-Երևան) Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ հուլիսի 8-19-ին իրականացնում է «Միջմշակութային ամառային համալսարան» ծրագիրը, որի շրջանակներում Հայաստան է ժամանել 15 եվրոպական երկրի 20 երիտասարդ:
Ծրագրի նպատակն է միավորել եվրոպական տարբեր երկրների և հայ երիտասարդներին, ծանոթացնել հայկական մշակույթի բազմադարյա պատմությանը, խթանել միջմշակութային երկխոսությունը և համագործակցությունը, աջակցել տարբեր մշակութային ծրագրերի զարգացմանը և այս միջոցով նպաստել եվրոպական ինտեգրմանը:
Հայաստանում իրականացվող «Ամառային համալսարանի» թեման է «Միջմշակութային երկխոսությունը և եվրոպական ինտեգրացիան»: Նախատեսվում են ուղևորություններ Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդմամբ` «Ամառային համալսարան» ծրագիրն ավելի քան 20 տարվա պատմություն ունի և իրականացվում է եվրոպական մոտ 40 երկրում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել