HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպումներ Հայ բժիշկների համաշխարհային համագումարի մասնակիցների հետ

Լոս Անջելեսում Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը մի շարք հանդիպումներ ունեցավ սփյուռքահայ բարերարների և կազմակերպությունների հետ, ովքեր Հայաստանի Հանրապետությունում առողջապահական ծրագրեր են իրականացնում։

Նախարարը հանդիպեց ԱՄՆ-ի Բոստոնի համալսարանի պատվավոր նախագահ Արամ Չոբանյանի հետ։

Բժիշկ Չոբանյանը մեծ ներդրում ունի Հայաստանի առողջապահության համակարգի զարգացման, ինչպես նաև բժշկական կրթության բարելավման գործում։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետդիպլոմային բժշկական կրթության մասնագիտական ծրագրերը, ինչպես նաև Հայաստանի բժշկական կադրերին կրթության և վերապատրասպման նպատակով Բոստոնի համալսարան գործուղելու հարցը։ 

Նախարար Դումանյանը համագումարի ընթացքում հանդիպեց նաև ԱՄՆ-ում ճանաչված ուռուցքաբան ՆերսեսՉեքմեջյանի հետ, ով ներքին բժշկության և ուռուցքաբանության ամերիկյան գլխավոր հանձնաժողովի անդամ է։ ՊրոֆեսորՉեքմեջյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել ՀայաստանիՀանրապետությունում Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի աշխատանքների կազմակերպման ընթացքում։

Տեղի ունեցավ հանդիպում նաև ամերիկահայ ակնաբույժ, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանի հետ։ Նրա աջակցությամբ արդեն 20 տարի Հայաստանի Հանրապետությունում «Լույս հայի աչքին» ակնաբուժական նախագիծն է իրականացվում։ Այս ծրագրի շրջանակներում աչքի շարժական հիվանդանոցն անցած տարիների ընթացքում բազմաթիվ այցեր է կատարել Հայաստանի մարզեր և ԼեռնայինՂարաբաղ։ Կայացած հանդիպման ընթացքում քննարկվեց մարզային ակնաբուժական հինգ կենտրոն ստեղծելու հարցը։ Ակնաբուժական ստացիոնար առաջին ծառայությունը կկազմակերպվի Տավուշի մարզում։ Ռոջեր Օհանեսյանի հետ քննարկվեց նաև այդ կենտրոնների սարքավորումների ձեռքբերման և մասնագետների կրթության հարցերը։

ՀՀ առողջապահության նախարար ԴերենիկԴումանյանը Լոս Անջելեսում կայացած համագումարի ընթացքում մի շարք այլ հանդիպումներ ևս ունեցավ։ Ջոն Բիլեզիկյանի հետ քննարկվեց Հայաստանի Հանրապետությունում նոր ծրագրի իրականացման նախատեսումը, որի շրջանակներում կիրականացվի բնակչության սկրինինգ ներզարկերակային ճնշման, ինչպես նաև ոսկրերի խտության չափում՝ կոտրվածքների հնարավորության հայտնաբերման և դրանց կանխարգելման նպատակով։

Նախարարն առանձին քննարկումներ ունեցավ բոլոր նրանց հետ, ովքեր հանդես էին գալիս Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգում ներդրում կատարելու և տարբեր ծրագրեր իրականացնելու առաջարկություններով։ Շաքե և Հայկ Քավթարյանների, Շանթ Շեխերդիմյանի և այլ մասնագետների հետ քննարկվեցին նրանց կողմից Հայաստանի Հանրապետությունում աշխատելու և առողջապահական զարգացումներում ներդրումներ կատարելու հարցերը։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter