HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սև մածուն դատարանների կողմից

Դատաիրավական բարեփոխումների այս անվերջանալի ժամանակահատվածում իբր ստեղծվեց եռաստիճան դատական համակարգ: Ուր է այդ համակարգը:

Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը եթե հաստատեց մածունը սև է, ուրեմն քիչ հավանակություն կա, որ բոլորիս հայտնի մածնի գույնը սպիտակ կմնա… ժողովրդի լեզվով ասած, «փողին մուննաթ». փողը տուր` կենդանի մարդուն կարող են մեռած ճանաչել, մեռածին` կենդանի: Արդար վճիռ կայացնեն, որ ինչ անեն:

Վերաքննիչ դատարանն էլ /երկրորդ ատյան/ գործը քննում է Վճռաբեկ դատարանում գործերի քննության համար սահմանված կարգով: Թե բախտդ բերեց, նախագահող դատավորը անաչառ և բանիմաց եղավ /երբեմն պատահում է/, ուրեմն սպասելի է արդարադատությունը, իսկ եթե ոչ` ստիպված ես ծեծել չբացվող դուռը Վճռաբեկ դատարանի: Վերջինս, ինչպես գիտենք, հայտնի է որպես վճռաբեկ բողոքները վերադարձնող /երրորդ ատյան/ դատարան:

Բողոքների գրեթե մեծ մասը հար և նման պատճառաբանությամբ վերադարձնում է բողոքաբերներին. «Վերլուծելով բողոքը` Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ բողոքաբերի փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար: Վճռաբեկ դատարանը արձանագրում է նաև,որ բողոքաբերի փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ առկա է գործի ելքի վրա ազդած դատական սխալ` նյութական կամ դատավարական իրավունքի խախտում, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ»: Ակնհայտ է, որ «միատեսակ կիրառություն» և «ծանր հետևանք» եզրույթները խիստ հայեցողական են:

 Մինչդեռ խեղճ քաղաքացին աչքը ջուր կտրած սպասում է, թե ուր որ է կընդունեն իր բողոքը, իր վկայակոչած 10-50 թերթ փաստարկները ուշադրության կարժանացնեն, և կհաղթի բաղձալի արդարությունը: Միամիտ սպասում: Վճռաբեկ դատարան դիմելը անհույս գործ է, Վերաքննիչը` կիսով չափ հուսալի:

Այո, մի զարմացեք: Մենք ունենք ընդամենը մեկուկես աստիճանի դատական համակարգ: Եռաստիճան դատական համակարգը մեր երկրի համար չէ: Քաղաքացին եթե փորձի բողոքարկել անարդար դատական ակտը, և եթե մի կողմը աշխատի օրենքի տառին ոչ համահունչ, ապա ինչ ուզում ես արա, միևնույնն է, անմեղը մեղավոր կդառնա, մածունը` սև, կենդանի մարդը` մեռած, մեռածը` կենդանի…

Ինչպես ասում են` մուրճն էլ է իրենց ձեռքին, պոպոկն էլ:

Անահիտ Հովհաննիսյան
փաստաբան-լրագրող

Մեկնաբանություններ (3)

art
arajin atyani ,datavorner kan,mtnum en dahlich u anpatrast,aranc gorcin canotanalu,3 zham uzum es mi ban apacuces,zarmacac demqit en nayum,u tarinerov dzgdzgum en,mi hasarak hayci lucum talu hamar xexj mardik tarinerov datakan qashqshukneri mej en @nknum,vay datavorneri sxalneri dem payqarelov
Ani Muradyan
Այո, մի զարմացեք: Մենք ունենք ընդամենը մեկուկես աստիճանի դատական համակարգ:
SerVol
Հարգելի տիկին Անահիտ Հովհաննիսյանը սխալվում է: Հայաստանը դատական համակարգ ՉՈՒՆԻ: Այդ մարդիկ մեր վզին նստած բյուջե են մսխում: Դատախազության և քննչական ծառայության կազմած ցանկացած սարքովի գործ դատարանը վավերացնում է: Այս պարագայում մեզ պետք է դատական համակարգ?:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter