Ոստիկանները պարզել են բենզալցակայանում կեղծ 5000 ռուբլի վճարած վարորդի և ուղևորի ինքնությունը
Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից Աշտարակի բաժնում նյութեր են ստացվել, որ մայիսի 20-ին Աշտարակ քաղաքում գործող բենզալցակայանի աշխատակցին «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը 30 լիտր բենզինի համար վճարել են կեղծ 5000 ռուսական ռուբլի և նրանից ստացել 45.000 դրամ մնացորդ, իսկ հետո երբ աշխատակիցը փորձել է 5000 ռուբլին բանկում փոխանակել, նրան տեղեկացրել են, որ թղթադրամը կեղծ է:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը 1987 թ. ծնված Արթուր Շ.-ն է, իսկ ուղևորը՝ 1989 թ. ծնված Արմեն Հ.-ն:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ստացվել է փորձագետի եզրակացությունն այն մասին, որ տվյալ թղթադրամը չի համապատասխանում ռուսական 5000 ռուբլի անվանական արժեքով թղթադրամի պաշտպանական հատկանիշներին:
«Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Արագածոտնի մարզի դատախազություն»,- հայտնում է ոստիկանությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել