HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատապարտվել է նոտարի աշխատասենյակը հրկիզելու համար

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ապացուցված է համարել փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, կնիքներ հափշտակելու, գույքը դիտավորությամբ վնասելու, խարդախություն և ավազակություն կատարելու, ապօրինի կերպով հրազեն պահելու համար Մ. Բատիկյանին առաջադրված մեղադրանքը և դատապարտել ազատազրկման:

Դատարանը հիմնավորված է համարել, որ 2008թ. դեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը Մ. Բատիկյանը Վ, Խաչատրյանի միջոցով կազմակերպել է Երևանի «Նոր Նորք» նոտարական տարածքի նոտար Գ. Ենգիբարյանի կնիքի ռետինե շերտի ու ինքնասոսնձվող պաշտպանիչ պիտակների հափշտակությունը և այդ փաստը թաքցնելու նպատակով կազմակերպել է հրկիզման եղանակով նոտարի աշխատասենյակի գույքի դիտավորյալ վնասումը:

Այնուհետև Մ. Բատիկյանը, նախնական համաձայնության գալով իր ծանոթ Ն. Խաչատրյանի հետ, 2008թ. դեկտեմբերից մինչև 2009թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում վերոհիշյալ պաշտպանիչ պիտակների օգտագործմամբ փաստաթղթեր կեղծելու և դրանք օգտագործելու միջոցով Երևանում գտնվող մոտ 1,5 մլն դոլար ընդհանուր արժողությամբ 7-8 բնակարանի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք:

Բացի դրանից` Մ. Բատիկյանը, նախնական համաձայնության գալով Հ. Անդրեասյանի և Ա. Ներսիսյանի հետ, 2009թ. օգոստոսի 7-ին ավազակային հարձակում է կատարել Ջրվեժ գյուղում բնակվող, հնահավաք Մ. Մարգարյանի տան վրա և հափշտակել 6 154 970 դրամ արժողության գույք:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 26.05.2011թ. դատավճռով Մ. Բատիկյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 38-324-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել 13 տարվա ազատազրկման` գույքի 50 տոկոսի բռնագրավմամբ:

Ա. Ներսիսյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել 11 տարվա ազատազրկման` գույքի 50 տոկոսի բռնագրավմամբ, իսկ Հ. Անդրեասյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել 9 տարվա ազատազրկման` գույքի 50 տոկոսի բռնագրավմամբ:

Վ. Խաչատրյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 324-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել 1 տարի 6 ամիս ազատազրկման և ՀՀ Ազգային ժողովի «Համաներում հայտարարելու մասին» որոշման հիման վրա Վ. Խաչատրյանը ազատվել է պատիժը կրելուց:

«Սույն դատավճիռը պաշտպանական կողմը բողոքարկել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան»,- հայտնում է Գլխավոր դատախազությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter