Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հուլիսի 10-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 11-14-ին՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին արևելյան է՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-14-ին կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում հուլիսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 11-14-ին՝ երեկոյան ժամերին, հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:
Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել