Արմեն Մարտիրոսյան. «Հայաստանի իշխանությունները Ջավախքում մեծ աշխատանք ունեն կատարելու»
«Քաղբանտարկյալներ կան ոչ միայն Հայաստանում, այլ նաև Վրաստանում, և դա Վահագն Չախալյանն է, համենայնդեպս մեզ համար»,- երեկ ջավախահայերի իրավունքների պաշտպանության հանրային միջոցառման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը Արմեն Մարտիրոսյանը` նշելով, որ անձամբ է ճանաչել Չախալյանին, ով ունեցել է իր տեսակետը Ջավախքի խնդիրների վերաբերյալ և ակտիվ աշխատել է այդ խնդիրները լուծելու ուղղությամբ:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորի խոսքով`իրենց կուսակցության համար Ջավախքի խնդիրները եղել և մնում են հրատապ: Կուսակցությունը իր ծրագրում, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ հարաբերվելիս այդ հարցի մասին մշտապես բարձրաձայնում է: Օրինակ, Եվրախորհրդարանի ամբիոնից պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է բարձրացրել Վահագն Չախալյանի հարցը:
Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները Ջավախքում մեծ աշխատանք ունեն կատարելու, որովհետև վրաց իշխանությունների հետ համատեղ աշխատանքի արդյունքում է հնարավոր ունենալ միավորող, այլ ոչ թե տարանջատող Ջավախք:
Ըստ պատգամավորի, համապատասխան քայլեր պետք է իրականացվի Ջավախքում հայկական ինքնությունը պահպանելու ուղղությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել