HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ և ռումինացի պաշտոնյաները քննարկել են տնտեսական կապերը սերտացնելու հեռանկարը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանի գլխավորած պատվիրակությանը: Վարուժան Ոսկանյանը Հայաստան է ժամանել' հուլիսի 9-ին Երևանում անցկացվող հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստին մասնակցելու նպատակով:

Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք մեծ կարևորություն ենք տալիս Ռումինիայի հետ կապերի ամրապնդմանը: Գոյություն ունի հարաբերություններն ընդլայնելու մեծ ներուժ, և միջկառավարական հանձնաժողովը պետք է այնպիսի օրակարգ ձևավորի և այնպիսի միջոցառումներ պլանավորի, որոնք թույլ կտան խորացնել մեր հարաբերությունները»:

Վարուժան Ոսկանյանն ընդգծել է, որ երկու երկրների միջև ավանդաբար ձևավորված քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը հիմքեր է ստեղծում տնտեսական գործակցության զարգացման համար: Այդ առումով կարևորվել է հայ-ռումինական գործարար համաժողովի անցկացումը, որին մասնակցելու համար Հայաստան է ժամանել ռումինացի գործարարների պատվիրակություն:

Ռումինիայի էկոնոմիկայի նախարարի տեղեկացմամբ' արդեն ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Հայ-ռումինական առևտրաարդյունաբերական ասոցիացիայի և Ռումինիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի միջև: Դա հնարավորություն կտա ռումինացի գործարարներին ծանոթանալ Հայաստանի ներդրումային միջավայրին, կնպաստի զբոսաշրջության զարգացմանը:

Զրուցակիցները խոսել են նաև օդային ուղիղ չվերթների կազմակերպման, զբոսաշրջության զարգացման և տնտեսական կապերի աշխուժացման նոր ուղղությունների մասին:

Տիգրան Սարգսյանը վերահաստատել է Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտայի՝ Հայաստան այցելելու հրավերը: Այս մասին հայտնում է կառավարության կայքը:

Իսկ տանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստի շրջանակներում հուլիսի 9-ին տեղի ունեցած հայ-ռումինական գործարար համաժողովին մասնակցել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը, Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությանյանը, ՀՀ արդյունաբերողների և գործատուների միության նախագահ Արսեն Ղազարյանը, Հայաստանում ռումինահայկական առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Ռադու Անյուն և այլք:

Համաժողովին մասնակցել է Ռումինիայից ժամանած գործարար պատվիրակություն՝ 29 ընկերություն, որոնք ներկայացնում էին արդյունաբերության տարբեր ճյուղեր՝ տուրիզմ, բժշկություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, շինարարություն և շինանյութեր, կենցաղային քիմիա, հեռահաղորդակցություն և այլն:

«Առաջիկա տարիներին մտադիր ենք մեծ ներդրումներ իրականացնել գյուղատնտեսության ոլորտում' տեխնիկական վերազինման և արդյունավետության բարձրացման, ինչպես նաև վերամշակող կարողությունների արդիականացման միջոցով: Ցանկանում ենք տեսնել ռումինական կապիտալի աճ նաև զբոսաշրջության, հանքարդյունաբերության, առողջապահության ոլորտներում, որոնք մեր պետության կողմից գերակա համարվող ճյուղերից են»,- ասել է Գագիկ Բագլարյանը:

Գործարար համաժողովի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ հայ և ռումինացի գործարարների միջև՝ փոխշահավետ համագործակցության ընդհանուր եզրեր գտնելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter