HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխգնդապետ Գարեգին Մարգարյանը նշանակվել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության ռազմական կցորդ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության ռազմական կցորդ է նշանակվել ՀՀ զինված ուժերի սպա, փոխգնդապետ Գարեգին Մարգարյանը: Նշված պաշտոնը վերջերս է ստեղծվել, և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ռազմական կցորդի նշանակումը նպատակ ունի զարգացնել պաշտպանության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը:

Փոխգնդապետ Գարեգին Մարգարյանը ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, ինչպես նաև Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ռազմական ակադեմիայի շրջանավարտ է: ՀՀ զինված ուժերում ծառայության մեջ է 1998թ.-ից: Ամուսնացած է, ունի երկու երեխա: Այս մասին հայտնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter