HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խարդախություն` «Օդնոկլասնիկի» կայքի ընձեռած հնարավորություններից օգտվելով

Այսօր` ժամը 00.50-ին, ոստիկանության ծառայողները Հանրապետության հրապարակից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Սամվել Փ.-ին:

Պարզվել է, որ նա, «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում ներկայանալով Հայկ անունով, ծանոթացել է 1987 թ. ծնված Անի Ա.-ի հետ և հուլիսի 7-ին Նորքի 2-րդ զանգվածի շատրվանների մոտ հանդիպելով նրան և վստահությունը չարաշահելով` խաբեությամբ վերցրել է բջջային հեռախոսը, պայուսակը, որի մեջ եղել է դրամապանակ` գումարով, շպարման պարագաներ, և դիմել է փախուստի` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանություններ (1)

W. Wallace
Մենք այդպես էլ չենք հասկանա, թե անմեղության կանխավարկածը ինչ է... Եթե այդքան բանը պարզվել է, էլ ինչու է կատարվում հետաքննություն, թող ոստիկանությունը մի հատ ազատազրկման ժամկետ էլ տա ու դատարան էլ չուղարկի...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter