HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանություն. պահակ, բայց՝ գողությունների աջակից և մասնակից

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում օրերս հաղորդում էր ստացվել Թևոսյան փողոցի թիվ 1 հասցեում կայանված, տաքսի ծառայություններից մեկին պատկանող մի շարք ավտոմեքենաներից 1970 թ. ծնված Սերգեյ Մ.-ի, նույն թվականին ծնված Վահան Ա.-ի և 1987 թ. ծնված Գոռ Հ.-ի կողմից գազի 4 բալոններ և տարբեր ավտոպահեստամասեր գողանալու և հիմնարկությանը 5.000.000 դրամի նյութական վնաս պատճառելու մասին:

Ոստիկանության ծառայողները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել նաև 1958 թ. ծնված Հրաչ Ա.-ին:

Պարզվել է, որ նա, նշված տաքսի ծառայությունում աշխատելով որպես պահակ և նախնական համաձայնության գալով հիշատակված անձանց հետ, աջակցել և մասնակցել է նշված գողություններին:

Սերգեյ Մ.-ն, Վահան Ա.-ն, Գոռ Հ.-ն և Հրաչ Ա.-ն ձերբակալված են:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter