HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զաքարյանը Մոսկվայում կներկայացնի Սլավոնական համալսարանի ստուգման արդյունքները

Ապրիլի 11-ին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա (ՌԴ):

Այցի շրջանակում նախատեսվում է երկու երկրների բարձրագույն վերասկիչ մարմինների համատեղ խորհրդի նիստ:

Նիստի  ընթացքում կքննարկվի Հայաստանում Ռուս- հայկական (Սլավոնական) համալսարանին հատկացված բյուջետային և արտաբյուջետային միջոցների արդյունավետ և նպատակային օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքները:

Ստուգումներն  իրականացրել են Հայաստանի և Ռուսաստանի բարձրագույն վերահսկիչ մարմինները միասին: Համատեղ  նիստում կքննարկվի ստուգումների արդյունքները ամփոփող հաշվետվությունը:

Հայաստանում Ռուս – հայկական (Սլավոնական) համալսարանում վերահսկողությունը  իրականացվել է ՀՀ վերահսկիչ պալատի և ՌԴ հաշվիչ պալատի միջև 2010 թ-ին ստորագրված համագործակցության ծրագրի համաձայն:

Ապրիլի12-ին ՀՀ և ՌԴ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարները կմեկնեն  Ֆինլանդիա` մասնակցելու INTOSAI Առանցքային  Ազգային ցուցանիշների հանձնաժողովի 5-րդ նիստին:

Պատվիրակությունը Հայաստան կվերադառնա մարտի 14-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter