HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Շիրակը» շարունակում է, «Միկան» դուրս մնաց

Երեկ կայացավ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի «Տրե Պենե»-«Շիրակ» պատասխան հանդիպումը: Հայաստանի չեմպիոնը Գյումրիում 3-0 հաշվով հաղթելուց հետո Սան Մարինոյում պարտվեց 0-1: Ինքնագոլի հեղինակ դարձավ Կյերեն: Այդուհանդերձ, ինչպես եւ սպասվում էր, գյումրեցիներն անցան երկրորդ փուլ, որտեղ նրանց մրցակիցը կլինի սերբական «Պարտիզանը»:

Երեւանի «Միկան», որը հանդես էր գալիս Եվրոպայի լիգայի խաղարկությունում, Երեւանում 1-1 խաղաց Մոնտենեգրոյի «Ռուդարի» հետ եւ դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ արտագնա խաղում զիջել էր 0-1 հաշվով: Հինգշաբթի օրը Երեւանի «Փյունիկը» կընդունի մակեդոնական «Տետեքսին», որի հետ առաջին խաղն ավարտվել է 1-1, իսկ Կապանի «Գանձասարը» կմեկնի Ղազախստան՝ «Ակտոբեի» հետ պատասխան խաղին. առաջին հանդիպումն ավարտվել է ղազախների 2-1 հաշվով հաղթանակով:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter