HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի մարզիկը հաղթեց Իրանում

Հուլիսի 5-ին Իրանի Մազանդարան նահանգի Սուխրուտ քաղաքում տեղի ունեցավ «Jeep Trophy» տիպի միջազգային բաց մրցարշավ:

Մրցարշավին մասնակցում էին մարզիկներ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից և Իրանից: Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան և «Ադրենալին» էքստրեմալ սպորտաձևերի ֆեդերացիան համատեղ ներկայացնում էին երեք մասնակից Հայաստանից: Մասնակիցներին աջակցում էր «Նակօյլ» ընկերությունը իր MOTUL ապրանքանիշով և «Ֆլեշ-Թեգետա Մոտորս» ընկերությունը: Հայաստանից մասնակցում էին Արտաշես Ստեփանյանն ու Հովհաննես Հակոբյանը Jeep Wrangler մեքենայով, Ռուբեն Սահակյանը նույնպես Jeep Wrangler մակնիշի մեքենայով և Անդրանիկ Հարությունյանը Mitsubishi Pajero Evo մեքենայով: Մրցույթն անցնում էր երեք դասով՝ 4 մխոցային շարժիչներ, 6 մխոցային շարժիչներ և բացարձակ դաս:

Բացարձակ դասի հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող Արտաշես Ստեփանյանն իր Jeep Wrangler մեքենայով:

Այս մասին հայտնում է «Ադրենալին» էքստրեմալ սպորտաձևերի ֆեդերացիան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter