HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆյուլե. «Մենք բավական մեծ ճանապարհ ենք միասին անցել»

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` վարչապետ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ծավալուն աշխատանք է կատարվել ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Երկուստեք ընդգծվել է Ասոցացման համաձայնագրի և, մասնավորապես, ԵՄ-ՀՀ միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ տարվող բանակցություներում արձանագրված շոշափելի առաջընթացը: 

ԵՄ հանձնակատարը, համաձայնելով ՀՀ վարչապետի հետ, նշել է. «Հետադարձ հայացք նետելով՝ կարելի է ասել, որ մենք բավական մեծ ճանապարհ ենք միասին անցել»: Որպես հարաբերությունների զարգացման կարևոր հանգրվան նա հիշատակել է 2013 թ. նոյեմբերին կայանալիք Վիլնյուսի գագաթաժողովը: Այն, ըստ պարոն Ֆյուլեի, թույլ կտա որակական նոր մակարդակի բարձրացնել Արևելյան գործընկերության երկրների հետ ԵՄ հարաբերությունները:

Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող բարեփոխումների համար ԵՄ կողմից տրամադրվող ֆինանսական և տեխնիկական աջակցությունը և կարևորել վերջինիս շարունակականությունը: Այս համատեքստում նշվել է, որ ԵՄ օժանդակությունը հնարավորություն է տալիս բարձրացնել ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը և լրացնել մեզանում առկա կարողությունների բացը: Պարոն Ֆյուլեն հավաստիացրել է, որ ԵՄ շարունակելու է քայլեր ձեռնարկել Հայաստանին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: Նա, մասնավորապես, հիշատակել է հավելյալ միջոցներ տրամադրելու հնարավորությունը՝ հաշվի առնելով Հայաստանի արձանագրած առաջընթացի բարձր ցուցանիշը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter