HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Լարիսա Ալավերդյան. ««ԼՂ» եզրույթը ընծա է Ադրբեջանին և Մինսկի խմբի համանախագահներին»

«Անթույլատրելի է, որ մեր քաղաքական գործիչները օգտագործում են Լեռնային Ղարաբաղ եզրույթը և ոչ թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»,- այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:

Բանախոսը, վերլուծելով ՀՀ երեք նախագահների վարած արտաքին քաղաքականությունը, նշեց, որ ամեն անգամ մեր նախագահները բանավոր խոսքում ավելի վճռական են, ավելի համարձակ դիրքորոշումներ են արտահայտում, քան այնուհետև իրագործում են քաղաքականության մեջ:

«Ըստ երևույթին, նախագահների՝ հատկապես Սերժ Սարգսյանի speech writer-ները (ելույթներ գրողները – հեղ.) շատ լավ են աշխատում: Օրինակ, հենց Սարգսյանի վերջին ելույթներից մեկում ասվում էր. « ԼՂՀ-ն Եվրոպայի մասն է, լինի ճանաչված, թե չճանաչված»: Քոչարյանն էլ ժամանակին Ստրասբուրգում նշել էր. « ԼՂՀ-ն երբևէ Ադրբեջանի մաս չի եղել»»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նա կարծում է, որ հայկական դիվանագիտությունը պետք է խոսի տարածաշրջանի կայունության դիտակետից, որովհետև տարածաշրջանում կայունությամբ ամենից շատ շահագրգռված կողմը Հայաստանն է:

Բանախոսի համոզմամբ՝ ՀՀԿ և ՀԱԿ երկխոսությունը կապված է ԼՂՀ-ի հարցով Հայաստանի արտաքին քաղաքականության հետ. «Հայաստանի ներքին իրավիճակը ասիմետրիկ է Ադրբեջանի իրավիճակին, որովհետև մեր ընդդիմությունը համաձայն է Միսնկի խմբի համանախագահների հետ: Մադրիդյան սկզբունքերի տեսանկյունից երանելի իրավիճակ է, երբ հստակ ձևավորված ընդդիմությունը հիմնական սկզբունքների առանցքով համաձայնվում է իշխանության հետ: Ուշադրություն դարձրեք, որ խոսքը Հայաստանի կողմից Արցախի վերաբերյալ իրականացվող քաղաքականության հիմնական, առանցքային դիրքորոշումների մասին է, ինչպես, օրինակ, Ադրբեջանում է: Այս միջոցով արտերկրի ազդեցությունը Հայաստանի վրա ավելի ազատ ու անարգել է դառնում»:

Այնուամենայնիվ, բանախոսը իշխանության և ընդդիմության միջև երկխոսություն չի տեսնում. եթե այն կա, ապա քողարկված է ու գաղտնի: «Պետք է շեշտեմ, որ երկխոսությունը այսօր իշխանությանն է ձեռնտու, բայց այն, ինչ ես տեսնում եմ, երկխոսություն չէ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Մեկնաբանություններ (1)

Varaz Syuni (Amsterdam)
Banaktsutiunnery PITI LINEN ԼՂՀ-ի yev Ադրբեջանի mijev.Sa e Hayastani hamar MIAK EFFECTIF methody. Hayastany PITI ir banaktsayin ATORY ZIJI ԼՂՀ-in, kani der AMEN INCH KORATS CHE................................Yes IROK GTNUM em vor AYSOR ԼՂՀ-ի ANKAXUTIAN (mijazgayin)chanachman TIV 1 xochndoty Hayastann e, ir PARTVOXAKAN,spasoxakan u SXAL kaxakakanutiamb. Ays harstum ՀՀԿ-ն և ՀԱԿ -ը irarits SKZBUNKOREN CHEN tarbervum.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter