HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շտեֆան Ֆյուլեն վերահաստատել է ԵՄ հանձնառությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումներին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպեց ԵՄ ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության Բոլոնիայի գործընթացի քարտուղարության և 2015 թվականին Հայաստանում Բոլոնիայի գործընթացի անդամակցած պետությունների նախարարական գագաթաժողովի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր: Նշվել է, որ Հայաստանը նախկին ԽՍՀՄ միակ երկիրն է, որը ստանձնել է նման բարձր պատասխանատվություն: ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի կողմից առաջարկվել է այս տարվա սեպտեմբերին նախատեսվող Արևելյան գործընկերության կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին մասնակցելու են նաև ԵՄ ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն և կրթության և մշակույթի հարցերով ԵՄ հանձնակատար Անդրուլա Վասիլիուն, ներկայացնել Բոլոնյան գործընթացի քարտուղարության հայաստանյան տեսակետը, ինչպես նաև Գիտատեխնոլոգիական և ինովացիոն զարգացման ԵՄ «Հորիզոն 2020» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության ասոցիացված մասնակցության հեռանկարները:

Հանձնակատար Ֆյուլեի կողմից կարևորվել է «Էրազմուս+» ծրագիրը՝ որպես ուսանողների և դասախոսների միջև շարժունության, միջբուհական կապերի հաստատման կարևոր գործիք:  

Քննարկվել է Արևելյան գործընկերության բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանշավորման գործակալության ստեղծման հայաստանյան առաջարկը և հոկտեմբերի 17-18-ը Հայաստանի ԵԽ նախագահության շրջանակում նախատեսվող կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպման կազմակերպման հետ կապված հարցեր: 

Հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն բարձր է գնահատել ԵՄ-Հայաստան հարաբերություններում տեղի ունեցող դրական զարգացումները և վերահաստատել է ԵՄ հանձնառությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումներին:

Կողմերը քննարկել են նաև մի շարք քաղաքական հարցեր:

Այս մասի հայտնում են ՀՀ ԿԳՆ-ից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter