HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շտեֆան Ֆյուլեն հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին

Եվրոպական Միության ընդլայնման և հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի` ընդդիմության ներկայացուցիչների հետ հուլիսի 10-ի հանդիպմանը Հայ ազգային կոնգրեսից մասնակցել են կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը: 

Կողմերը քննարկել են աշնանը ԵՄ-ի հետ նախաստորագրվելիք Ասոցացման համաձայնագրի նշանակությունը Հայաստանի եվրաինտեգրման տեսակետից: ԵՄ Հանձնակատարը մասնավորապես կանգ է առել այն հնարավորությունների վրա, որոնք բացվելու են Հայաստանի առջեւ բարեփոխումների անցկացման համար: 

Կոնգրեսի ներկայացուցիչները շեշտել են, որ ակնկալում են ժողովրդավարական երկրները միավորող ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների հարգման եւ հիմնարար ազատությունների ամրապնդման հարցերում: Հատուկ ընդգծվել է ընտրական օրեսնգրքի փոփոխությունների, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի ազատման հարցում ԵՄ դիրքորոշման անհրաժեշտությունը: Ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել շփումները ընդդիմության եւ ԵՄ կառույցների ներկայացուցիչների միջեւ: Այս մասին հայտնում է ՀԱԿ-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter