Հայկական պատվիրակությունը մեկնել է Մինսկ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը հուլիսի 11-ին քառօրյա աշխատանքային այցով մեկնել է Մինսկ` մասնակցելու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստին: Նիստի ընթացքում հայ խորհրդարանականները հանդես կգան ելույթներով:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմը հայտնում է, որ ԱԺ պատվիրակության կազմում են Հանրապետական խմբակցության անդամ, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը եւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
Հուլիսի 11-ին նախատեսվում է ԱԺ պատվիրակության հանդիպումը Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ: Նույն օրը տեղի կունենա ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հանդիպումը Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկիի հետ: Հուլիսի 12-ին հայ խորհրդարանականներին կընդունի Բելառուսի Հանրապետության Բրեստի մարզի գործադիր մարմնի նախագահ Կոնստանտին Սումարը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել