HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխարհի, Եվրոպայի չեմպիոնները և աշակերտական օլիմպիադայի հաղթողները կսովորեն անվճար

Հանրապետական ընդունող հանձնաժողովը գումարել է իր երկրորդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Օրակարգում ընդգրկված էր չորս հարց՝ միասնական և ներբուհական քննությունների նախնական արդյունքների ներկայացում և քննարկում, հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական վկայականի /ատեստատի/ ներկայացման հարցի քննարկում, 105-108 կետերի արտոնություններից օգտվող դիմորդների նախնական ցուցակի ներկայացում և այլ ընթացիկ հարցեր:

Հիմնական զեկույցով հանդես է եկել հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, ով, անդրադառնալով օրակարգի առաջին հարցին, տեղեկացրել է, որ միասնական քննություննրի առաջին փուլի նախնական արդյունքներով՝ առկա են անվճար ուսուցման որոշակի թափուր տեղեր:

Պատասխանատու քարտուղարը միաժամանակ ընդգծել է, որ քննության արդյունքներով առկա է 63 դիմորդ, ովքեր նույն միավորներով անցնում են վճարովի համակարգ, և եթե վերջիններիս համար լրացուցիչ անվճար տեղեր չսահմանվեն, ապա կաշխատեն ընդունելության կարգի չափանիշները: Նշված հարցի շուրջ նախարար Արմեն Աշոտյանը հայտնել է իր տեսակետը, համաձայն որի՝ նախարարությունը պարտավորված չէ կիսաանցողիկ միավորներով ապահովել համապատասխան տեղեր, և կարգը նախատեսում է այլ ընթացակարգ, սակայն հաշվի առնելով այս խնդրի շուրջ հանրային բուռն քննարկումները և երբեմն նաև շահարկումները՝ առաջարկել է թափուր մնացած տեղերի մի մասը հատկացնել նույն գնահատականներով վճարովի համակարդ անցնող 63 դիմորդին:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ նախարարություն են դիմել աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ,  աշակերտական օլիմպիադայի հաղթողներ, որոնց ևս պետք է տրամադրվի անվճար ուսուցման հնարավորություն: 

«Մենք ունենք ազգային փոքրամասնություններին աջակցելու բարի ավանդույթ,  և հանձնաժողովին առաջարկում եմ համայնքների կողմից ստացված մեկական դիմում-խնդրանք բավարարել՝ անվճար համակարգում սովորելու: Նշված բոլոր տեղերը լրացնելուց հետո միայն նոր հանձնաժողովը կքննարկի պետության համար գերակա հանդիսացող՝ արվեստի բուհերում պետպատվերի տեղերն ավելացնելու խնդիրը», - նշել է նախարարը:

Օրակարգի երկրորդ հարցի շուրջ  հանրապետական ընդունող հանձնաժողովը որոշում է կայացրել մինչև հունիս 11-ը, ժամը 1600-ն երկարաձգել բուհերի դիմորդների ավարտական վկայականի /ատեստատի/ ընդունման վերջնաժամկետը: Հանրապետական ընդունող հանձնաժողովը միաժամանակ տեղեկացրել է, որ նշված ժամկետից ուշ ատեստատ ներկայացրած դիմորդները կզրկվեն մրցույթին մասնակցելու հնարավորությունից:

Օրակարգի երրորդ հարցի շուրջ պատասխանատու քարտուղարը տեղեկացրել է, որ այս տարվա դիմորդներից որոշակի արտոնություններից օգտվելու է թվով 200 հոգի, որից 20-ը՝ Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ և աշակերտական օլիմպիադայի հաղթողներ, մնացած մասը տարբեր սոցիալական և հաշմանդամություն ունեցող խմբերի ներկայացուցիչներ:  ՀՀ ԿԳՆ-ն հայտնում է, որ նիստի ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter