Նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է Սյունիքի նորանշանակ մարզպետին
ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, քաղաքային համայնքների ղեկավարներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին:
ՏԿ նախարարի առաջին տեղակալը շնորհավորեց Վ. Հակոբյանին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց հետագա աշխատանքներում: Նա նկատեց, որ Վ. Հակոբյանը նոր մարդ չէ մարզում, որպես այս ընտրատարածքից ընտրված պատգամավոր`քաջատեղյակ է մարզում առկա խնդիրներին եւ վստահություն հայտնեց, որ նա իր աշխատանքային փորձով ու գիտելիքներով կնպաստի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը եւ առկա խնդիրների լուծմանը:
Վ. Տերտերյանը շնորհակալություն հայտնեց նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին` համատեղ աշխատանքի եւ երկար տարիների համագործակցության համար, ինչպես նաեւ` մինչեւ նոր մարզպետի նշանակումը մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար,փոխմարզպետ Արա Դոլունցին` մարզպետարանի արդյունավետ աշխատանքներն ապահովելու համար: Այս մասին հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել