HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հնարավոր են կարճատև տեղումներ

Հուլիսի 12-13-ը շրջանների զգալի մասում, 14-15-ը հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ-ն, քամին հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ին կնվազի 2-3 աստիճանով, 15-16-ին կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևանում հուլիսի 12-13-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:

Հուլիսի 14-15-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հուլիսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալները

• Օդի առավելագույն ջերմաստիճան 38.40C   (1983 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան  10.40C     (1958 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 25.60C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter