Հայտնաբերցել է 10 հատված կաղնի
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողները, «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ ստուգայց կատարելիս, Դիլիջանի ազգային պարկի 11-րդ և 12-րդ պահաբաժիններում հայտնաբերել են 10 հատված կաղնի:
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ծառերը բենզասղոցով ապօրինի հատել է Հաղարծին գյուղի բնակիչ, 1985 թ. ծնված, նախկինում դատված Արշակ Հ.-ն:
Պետությանը պատճառված նյութական վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել