HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականը կարող է վնասակար հետեւանքներ ունենալ ֆրանսահայ համայնքի համար

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հաղորդագրություն է տարածել, որում ափսոսանք է հայտնում Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականի կապակցությամբ: Անգնահատելի համարելով արքեպիսկոպոսի գործողությունները ի նպաստ եկեղեցու, էկումենիկ երկխոսության, դպրոցի եւ ընդհանուր առմամբ ֆրանսահայ համայնքի՝ CCAF-ը իր աջակցությունը եւ շնորհակալությունն է հայտնում Տ. Նորվան արքեպիսկոպոսին:

«Չնայած դժվարություններին՝ նրա բարոյական մեծ հեղինակությունը թույլ տվեց հաջողությամբ իրականացնել Սբ. Էջմիածնի կողմից իր վրա դրված շատ նրբանկատ առաքելությունը, այն է՝ վերամիավորել հայկական եկեղեցու վանքերը եւ ստեղծել Ֆրանսիայի թեմը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հավաստում է, որ Նորվան Զաքարյանը վայելում է ամբողջ հայ համայնքի հարգանքը:

«Նա արժանապատվորեն ներկայացնում է մեր եկեղեցին Ֆրանսիայի եկեղեցական, քաղաքական եւ մշակութային ավելի բարձր իշխանություններում, որոնք գնահատում են նրա հարիզման: Մենք համոզված ենք, որ նրա հրաժարականը չի ուժեղացնի Հայոց եկեղեցու դերը: Այս անակնկալ հրաժարակը մտահոգություն է առաջացնում եւ կարող է վնասակար հետեւանքներ ունենալ մեր համայնքի համար: Սա, անկասկած, ավելին է, քան ուղերձ՝ հասցեագրված Եկեղեցու վերնախավին՝ ձեռնարկելու անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի հարգվեն սփյուռքյան համայնքների առանձնահատկությունները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter