HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշիում կառուցվում է Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի արցախյան մասնաճյուղի շենքը

Ներկայում Շուշում կառուցվող, Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի արցախյան մասնաճյուղի ժամանակակից պայմաններով մասնաշենքը հնարավորություն է տալու ապահովել ուսումնական գործընթացի լիակատար արդյունավետություն: Այս մասին ասել է բուհի ռեկտոր Ա.Թարվերդյանն այսօր Արցախում վարչապետ Ա.Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ:

Ա.Թարվերդյանը նշել է, որ համալսարանի՝ ավանդաբար ակտիվ համագործակցությունը Արցախի հետ առաջիկա տարիներին զգալիորեն ընդլայնվելու է:

Ա.Հարությունյանն ասել է, որ Արցախի գյուղատնտեսության ոլորտում անելիքները բազմաթիվ են, քանի որ գյուղատնտեսությունը տնտեսության գերակա ճյուղերից մեկն է և պահանջում է մշտական առանձնահատուկ մոտեցում: Այդ նպատակով վերջին տարիներին Արցախում ներդրված գյուղատնտեսական նորագույն տեխնոլոգիաները մեծապես նպաստում են իրավիճակի բարելավմանը:

Հանդիպմանը մասնակցել են Արցախի գյուղատնտեսության նախարար Ա. Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հայտնում է Արցախի կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter