Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հուլիսի 13-ին հանրապետության շրջանների զգալի մասում, հուլիսի 14-ին՝ գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսերին, հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հյուսիս-արևմտյան է՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-16-ին կբարձրանա 5-6 աստիճանով:
Երևանում հուլիսի 13-ին՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վրկ: Հուլիսի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել