HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանցի սամբիստները կմասնակցեն սամբոյի համաշխարհային 27-րդ ունիվերսիադային

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պատվիրակությունը հուլիսի 13-ին կմեկնի Ռուսաստանի Կազան քաղաք՝ մասնակցելու համաշխարհային 27-րդ ունիվերսիադային:

Հուլիսի 14-ից 16-ը մրցագորգ դուրս կգա հայաստանցի ուսանող մարզիկներից ութը. տղաներից՝ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Գոռ Մայիլյանը (57 կգ), Մավրիկ Նասիբյանը (74 կգ), Մհեր Կարապետյանը (82 կգ) և Հակոբ Առաքելյանը (100 կգ), աղջիկներից՝ Երջանիկ Կարապետյանը (48 կգ), Սոսե Բալասանյանը (52 կգ) և Աննա Բադալյանը (64 կգ):

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ Հայաստանի պատվիրակության կազմում են նաև մարզիչ Վովիկ Խոջայանը, մրցավար Էդուարդ Ասլանյանը և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter