HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փայլակ Հայրապետյանը ճանաչվեց տուժող

Ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ, մայոր Ռ. Ադիլխանյանը, քննելով իր վայրույթում գտնվող գործի նյութերը, պարզել է, որ Աշոտ Սուքիասյանը, չարաշահելով գործարար Փայլակ Հայրապետյանի վստահությունը, խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 4 միլիարդ 25 միլիոն 675 հազար դրամ, ինչպես նաեւ Փ. Հայրապետյանին, նրա որդուն՝ Վարդան Հայրապետյանին, եւ ազգական Գագիկ Ղարիբյանին խաբերությամբ պատճառել է առանձնապես խոշոր չափերի՝ 11 մլրդ 453 մլն 198 հազար դրամի գույքային վնաս:

«Հանցավոր գործունեության՝ խարդախության եւ խաբեությամբ գույքային վնաս պատճառելու արդյունքում ստացած եկամուտներն օրինականացնելու՝ դրանց ծագումը խեղաթյուրելու, տեղաշարժը եւ պատկանելիությունը թաքցնելու նպատակով Աշոտ Սուքիասյանը հափշտակված գումարներով կատարել է բանկային եւ առեւտրային գործարքներ՝ փոխանցում, փոխարկում, կանխիկացում, թանկարժեք մետաղների ձեռքբերում, օրինականացնելով առանձնապես խոշոր չափերի՝ 3 մլրդ 516 մլն 260 հազար 387 դրամին համարժեք 9 մլն 582 հազար 890 ԱՄՆ դոլարը»,- նշված է քննիչ Ադիլխանյանի որոշման մեջ:

Նկատի ունենալով վերոգրյալը՝ գործարար Փայլակ Հայրապետյանը ճանաչվել է տուժող:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 17-ին Աշոտ Սուքիասյանին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ. Քր. օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) եւ հանցավոր ճանապարհովստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար: Քանի որ նախաքննական մարմնին նրա գտնվելու վայրը հայտնի չէ, Սուքիասյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Լուսանկարը՝ «Հրապարակի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter