HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԳՆ. 21 մթերող ընկերություն արդեն մթերել է շուրջ 10,108 տոննա ծիրան

Ծիրանի աննախադեպ առատ բերքի պայմաններում շարունակվում է մթերման գործընթացը: Օպերատիվ տվյալներով, մթերման սեզոնի կեսին արդեն մթերվել է շուրջ 42,505 տոննա պտուղ-բանջարեղեն, իսկ 2012-ի նույն ժամանակահատվածի մթերման ցուցանիշը 31,280 տոննա էր:

21 մթերող ընկերություն այս պահին մթերել է շուրջ 10,108 տոննա ծիրան, մինչդեռ նախորդ տարվա ամբողջական ցուցանիշը 8,854 տոննա էր: Արտահանման ծավալները նույնպես աճել են՝ անցած ամբողջ տարվա 12,630 տոննայի դիմաց այս պահին արդեն արտահանվել է շուրջ 17,720 տոննա ծիրան:

Օպերատիվ տվյալով՝ «Եվրոթերմ» ՓԲԸ-ն («Նոյան» բնական հյութերի գործարանը), մթերելով ավելի քան 3,500 տոննա ծիրան, ժամանակավորապես դադարեցնում է մթերումը:

Փոխարենը մթերման ծավալներն ավելացնում են և շարունակում մթերել Էջմիածնի պահածոների գործարանը (ք. Էջմիածին, Չոբանքյարայի խճուղի 4), Պռոշյանի կոնյակի գործարանը (Արարատի մարզ, գ. Այգեստան), «Արտֆուդը» (Արարատի մարզ, ք. Արտաշատ), «Սիս նատուրալը» (ք. Երևան, Հաղթանակի 1/7), «Հայասի գրուպը» (Արագածոտնի մարզ, գ. Ոսկեվազ): Այս մասին հայտնում է գյուղատնտեսության նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter